Մշո բարբառ և «Համշեներեն»

Ինձ համար հունվար ամիսը շատ հավես եւ հետաքրքիր ամիսեր: Մենք Պատվելի Թամարի հետ գրականության ժամերին ուսումնասիրեցինք մշո բարբառը: Դասերի ժամանակ կարդացինք հետաքրքիր հեքիաթներ: Մշո բարբառը որոշ չափով ինձ հասկանալի էր, լինում էին բառեր, որնք չէի հասկանում եւ օգտվում էի բառարանից կամ բառը քննարկելով ուսուցչի հետ հասկանում էինք բառի իմաստը: Մենք դասերի ժամանակ կարդացինք «Իրեք Կնկա Հեքիաթ», «Թագավորն, Աղքանտն ու Օձ»: Կատարել ենք նաեւ մշո բարբառից փոխադրություն «Էրկու Աղջիկ»: Մենք նաեւ մշո բարբառի հեքիաթներից ընթերցել ենք  Արևմտյան դպրոցումԱրևելյան դպրոցում եւ Քոլեջում: Մենք երեխաների հետ քննարկեցինք հեքիաթները փորձեցինք նրանց հետ հասկանալ հեքիաթի իմաստը, նրանց որոշ չափով ծանոթացրեցինք մշո բարբառի հետ: Ասեմ որ բոլորին շատ դուր եկավ հեքիաթները: Սովորեցինք նոր բառեր: Մի փոքր կպատմեմ մշո բարբառի մասին:

Մշո բարբառ, հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառներից մեկը։

Խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի(Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։

Ներկան կազմում է կը (կըգրիմ, կըկրդամ) մասնիկով։ Բաղաձայնական համակարգը՝ քառաստիճան (բ՛, բ, պ, փ), կատարում է բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժ

Մենք նաև իմացանք մի այնպիսի բարբառի մասին, որը քչերը գիտեն՝ Համշեներեն: Մենք հանդիպեցինք , հայ բանասեր, ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր Սերգեյ Գագիկի Վարդանյանին:

Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին ՂազախստանուՈՒզբեկստանումՂրղստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի մարզի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև Ռիզեի և Էրզրումի մարզերի համշենցիների գյուղերում։

Թուրքիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թվականին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում: Քրիստոնյա համշենցիները, բնականաբար, իրենց հայ են համարում: Եթե նրանց հարցնես` որտեղացի՞ ես, կասեն` ջնիկցի եմ, օրդեցի եմ, տրապիզոնցի եմ: Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում ինձ երբեմն հարցնում էին, թե ինչո՞ւ են իրենց համշենցի ասում: Վերջին տասնամյակներում այդ մասին շատ գրվեց, հիմա բոլորը գիտեն, որ իրենց պապերը Ջնիկ, Օրդու, Տրապիզոն են եկել Համշենից: Օրինակ՝ սասունցիները Սասունից են եկել Թալին, եթե Թալինից էլ մի ուրիշ տեղ են գնում, հարցնում են՝  որտեղացի՞ եք, ասում են` Թալինից ենք: Իմացողը հասկանում է, որ նրանք նաև սասունցի են: Չիմացողն էլ երևի կմտածի, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից են: Իսկ իսլամ համշենահայերը, որ ապրում են Ստամբուլում կամ Արդվինի նահանգում, որպեսզի չասեն` թուրք ենք, ասում են` համշենցի ենք, քանի որ չեն կարող ասել` հայ ենք, որովհետև քրիստոնյա չեն: Սա ինքնությունը և՛ պահելու, և՛ թաքցնելու միջոց է:  

Համշենի բարբառհայերենի կը ճյուղի բարբառներից մեկը։

Ներկան կազմվում է ձայնավորով սկսվող բառերի սկզբում ավելացնելով գ (գուդիմի), իսկ բաղաձայնով սկսվող բառերի վերջից գու (բէրէի գու)։ Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (դ՛→դ, տ→դ)։ Այս բարբառում ր-ն ատամնային բաղաձայններից առաջ դառնում է շ (մաշտ←մարդ), մյուսներից առաջ յ (դայդագ←դարտակ←դատարկ)։ Անորոշ դերբայի վերջավորությունն է ուշ (խօսուշ – «խոսել»)։ Բայերի ժխտականը կազմվում է թէ մասնիկով (չի՞ն թէ գալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *