Այցելություն Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Համաշխարհային փառք նվաճած ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է: Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 1600 ցուցանմուշ, որի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:

Թանգարանից հետո այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Թամարին նման Լավ օրվա համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *