Աշխարհագրություն

ԱՐԴՅՈՒՆԱբեՐՈՒԹՅՈՒՆ. ըՆԴՀԱՆՈՒՐ բՆՈՒԹԱԳիՐը, տԱՐԱԾքԱՅիՆ կԱզմԱկեՐՊմԱՆ սկզբՈՒՆքՆեՐՆՈՒ ձեվեՐը

Արդյունաբերությունը ազգային տնտեսության, ինչպես նաեւ համաշխարհային տնտե-սության արտադրության առաջատար ճյուղն է: Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է (60%): Արդյունաբերության բաժինը նշված միջինից շատ ցածր է զարգացող եւ հատկապես ցածր է Աֆրիկայի զարգացող երկրներում: Արդյունաբերությունը սկզբնապես ձեւավորվել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում ու թռիչքաձեւ զարգացել է արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանում, երբ ներ-դրվեցին շոգեմեքենան, տարբեր տեսակի հաստոցները եւ այլն: Ավելի ուշ արդյունաբերությունն աստիճանաբար տարածվեց աշխարհի բոլոր երկրներում: Այդուհանդերձ ներկայումս էլ արդյունաբերական ձեռնարկությունների ու կենտրոնների մեծ մասը տեղաբաշխված է զարգացած երկրներում (քարտեզասխեմա …):Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական զանազան ապրանքներ: Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլ նաեւէներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաեւ ջրի գրավիտացիոն եւ այլ էներգիաները փոխակերպվում են էլեկտրական էներգիայի:Արդյունաբերության արտադրանքի մի մասը (օրինակհաստոցը հացահատիկահավաք կոմբայնը) օգտագործվում է որպես հետագա արտադրության միջոց, իսկ մյուս մասը (օրինակպարենը, հագուսը, կոշիկը) որպես մարդկանց անմիջական սպառման առարկա: Ավելի մեծ խումբ են կազմում այն ճյուղերը, որոնց արտադրանքը հիմնականում ծառայում է որպես արտադրության միջոց: Այդ ճյուղերի ամբողջությունը կոչվում է ծանր արդյունաբերություն: Իսկ արդյունաբերությոն ճյուղերի փոքր խումբը ներառում է միայն թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը:Բացի նշվածից` առանձնանում են նաեւ արդյունահանող եւ մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր: Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից եւ անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով:մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որումհումքն ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաեւ գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության եւ որսորդության բնագավառներում:Երկրի արդյունաբերական զարգացման մակարդակի գնահատման համար առավել բնութագրական է արդյունաբերության ընդհանուր (համախառն) արտադրանքի մեջ մշակող արդյունաբերության ճյուղերի բաժինը (տեսակարար կշիռը): Մշակող արդյունաբերության բաժինը շատ մեծ է զարգացած երկրներում, իսկ արդյունահանող արդյունաբերության բաժինըընդհակառակը, մեծ է զարգացող երկրներում (բացառությամբ հանքային ռեսուրսներով արտակարգ հարուստ զարգացած որոշ երկրների, օրինակԱվստրալիայի ու Կանադայի):Արդյունաբերության արտադրանքի ծավալն ավելի արագորեն է աճում, քան նյութական արտադրության այլ ճյուղերինը: Դա բացատրվում է արդյունաբերության հումքային մեծ հնարավորություններով, մինչդեռ գյուղատնտեսության զարգացման հնարավորությունը սահմանափակված է հողային ֆոնդով:Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաեւ ըստ դրանց ձեւավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր եւ նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը եւ քիմիան:Սկսած XX դարի վերջից առավել արագ աճում են նորագույն ճյուղերի` հաշվողական տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության,տիեզերական հրթիռաշինության արտադրությունները: Իսկ մինչեւ XX դարի կեսերն արագ զարգացմամբ աչքի են ընկել նոր ճյուղերըավտոմեքենաշինությունը, թեթեւ գունավոր մետաղների ձուլումը, պլաստմասսաների, քիմիական թելերի ու երկաթաքարի արդյունահանման, սեւ մետաղաձուլության, նավաշինության,երկաթուղային մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության արտադրանքի ծավալը:Արդյունաբերության հին ճյուղերը դանդաղորեն աճելու, ինչպես նաեւ նոր ճյուղերի ձեւավորման ու արագ աճի հետեւանքով փոփոխվում է արդյունաբերության ճյուղային կառուց-վածքը: Մեծանում է նոր եւ հատկապես նորագույն ճյուղերի մասնաբաժինը եւ, ընդհակառակը` փոքրանում է հին ճյուղերի մասնաբաժինը: Սակայն այդ ճյուղերը հավասարաչափորեն չեն զարգացած ու տեղաբաշխված տարբեր տիպիերկրներում:Նորագույնբարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը, հիմնականում, կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը զարգացող երկրներում:Վերջին տասնամյակներում զարգացող երկրներում են տեղաբաշխվում նաեւ զարգացած երկրներից «դուրս մղվող» էկոլոգիապես «անմաքուր» արտադրությունները, օրինակ` քիմիականը եւ մետաղաձուլականը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *