Մարտ ամսվա նախագիծ

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Ֆուտբոլ
Տեսակֆուտբոլ և թիմային մարզաձև
Այլ անուններսոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
ՄարմինՖԻՖԱ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ մեծ7[1]
Թիմ փոքր22[2]
Սեռարական
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
ՀարմարանքՖուտբոլի գնդակ 
Վայր120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ 
Առաջին առաջնություն1863 թվական, Անգլիա(Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը)
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
Տարբերվում էֆուտբոլ և Ֆուտբոլ
ՊորտալՊորտալ:Ֆուտբոլ
 Association football Վիքիպահեստում

Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:

Տեխնիկական չափանիշներԽմբագրել

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։ Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105×70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Հիմնական կանոններԽմբագրել

• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,

• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,

• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,

• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,

• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ – Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *