Երկրորդ կիսամյակի հաշվետվություն

Ես Հովհաննես Աղայանն եմ։ Շուտով կավարտեմ 1-ին կուրսը։ Այս կիսամյակը սկսեցինք դիջիթեքով։ Այս կիսամյակը նրանով էր հետաքրքիր, որ կազմակերպեցինք ֆուտբոլային մրցույթ ավագ դպրոցի հետ։ Այսօր մասնակցեցի ֆիլմադարանի։ Մեզ հյուր էր եկել Ֆիլմագետ Արթուր Ռոզենկրանցը։ Քննարկեցինք  (Մատանիների տիրակալ) Ֆիլմը:  Խաղացինք ինտելեկտուալ խաղ ֆիլմի վերաբերյալ և հարցումներով ամփոփեցինք հանդիպումը։ Այս կիսամյակը լի էր ճանփորդություններով` այցելեցինք Չարենցի տուն թանգարան, Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի հիդրոօդերևութաբանական կայան։
Այս  տարի բացի առարկայական նախագծերից ունեցանք նաև անհատական նախագծեր` անգլերենից, ռուսերենից, գրականությունից։ Մեր գրականության դասերը անցնում են շատ հետաքրիր: Դասեր ժամանակ կարդում ենք շատ հետաքրքիր պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նաև խորացված ուսումնասիրեցինք Մշո բարբառը։ Կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ։ Մենք ամեն ամիս ընտրելով մի բանաստեղծի ուսումնասիրում ենք նրա կյանքը ապրած տարիները։ Եվ ընտրելով մեզ հոգեհարազատ մեկ կամ երկու բանաստեղծություն, կարդում և քննարկում ենք գրական ակումբի շրջանակներում: Գրականություն

Մեր հայոց լեզվի դասերը անցնում են շատ հետաքրքիր:  Մշո բարբարից սովորեցինք փոխադրություններ անել: Կատարեցինք վարժություններ, ուրիշի անուղղակի և ուղղակի խոսքի մասին և այլն։

Մաթեմաթիկայի դասերին նույնպես կատարել ենք անհատական աշխատանքներ: Ամեն ամիս մեծ սիրով մասնակցել եմ ֆլեշմոբներին:

Հայոց պատմությունը այս կիսամյակ անցավ շատ հավես: Հայ արքաների մասին տեղեկանալուց բացի` կատարեցինք “Հայ ականավոր թագուհիները” նախագիծը: Ինձ շատ դուր եկավ նախագիծը:

Հասարակագիտության ժամերը նույնպես շատ հետաքրքիր է անցնում: Ուսումնասիրեցինք ՀՀ օրենքի հոդվածները: Ես ընտրեցի հոդված 35:

Կենսաբանության ժամերը մեզ օգնում են  իմանալ եւ մեր մասին, եւ մեր շրջակա միջավայրի մասին:

Ֆիզիկան եւ Էկոլոգիաի դասերը անցնում շատ հավես եւ յուրահատուկ ձեւով: Ընկեր Նելլի շնորհիվ սովորեցինք Ֆիզիկա:

Ռուսերենից նույնպես կատարում ենք անհատական աշխատանքներ: Պատմում եւ քննարկում ենք հետաքրքիր պատմություններ, պատմվածքներ:

Ֆիզկուլտուրայի դասաժամերը մեզ օգնում են լինել առողջ եւ ուժեղ:

Անգլերենի դասերը անցան տարբերվող, խաղում էինք, կարդում, թարգմանում, վարժություներ լուծում։

Աշխարհագրության ժամերը անցնում են շատ հետաքրքիր: Ուսումնասիրում ենք Հայաստանը, բացահայտում նրա գողտրիկ վայրերը:

Հաճախ ունենում ենք հետաքրքիր ճանփորդություններ: Եղել եմ Գյումրիում, Խոր վիրապում, Հրեշտակների ձորում, Թռչկանի ջրվեժում, եղել եմ հիդրոօդերեւութաբանական կայանում: Քոլեջում ձեռք բերեցի նոր ընկերներ:

ԿՅԱՆՔԸ ՔՈԼԵՋԻՑ ԴՈՒՐՍ ԵՒ ՔՈԼԵՋՈՒՄ

Քոլեջում կյանք շատ հետաքրքիր է անցնում: Ամեն առավոտ՝ դասերից առաջ, 20 րոպե հատկացնում ենք ընդհանուր պարապունքին, որտեղ քոլեջի ողջ ուսանողները եւ ուսուցիչները հավաքվում են, երգում եւ պարում են: Քոլեջում ձեռք բերեցի նոր ընկերներ: Հիմա մի փոքր կպատմեմ, թե ինչով եմ զբաղվում ազատ ժամանակ: Ազատ ժամանակ զբաղվում եմ բասկետբոլով: Իսկ մնացած ազատ ժամանակս տրամադրում եմ ընկերներիս եւ ընտանիքիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *